Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. Իրենց համար միշտ լավն ա էն մարդը, ով տվյալ պահին բարձրաստիճան պաշտոնյա ա

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. Իրենց համար միշտ լավն ա էն մարդը, ով տվյալ պահին բարձրաստիճան պաշտոնյա ա
16.05.2014 | 10:46

ՀՀԿ-ական պատգամավորները ասում են, որ լավ եղավ վարչապետը փոխվեց, հիմա բոլորը հավասար պայմաններում կաշխատեն, լավ կլինի, դեռ ոչ մի վարչապետ նման մոտեցում չի ունեցել։

Հիմա հարց 1. Որ հանրապետականները գոհ են, էդ ժողովրդի համար լավ ա՞, թե՞ վատ։
Հարց 2. Բա որ Տիգրան Սարգսյանը վատն էր, չէր թողում աշխատեին, ինչի՞ էն ժամանակ մեկը դրա մասին չասեց, դեռ մի բան էլ ասողներին էին չուզող ու ազգի թշնամի համարում։
Հարց 3. Ո՞նց ա լինում, որ, ըստ հանրապետականների, ամեն նոր վարչապետը հնից ավելի լավն ա (նույնը ժամանակին Տիգրան Սարգսյանի մասին էին ասում), բայց մարդիկ ավելի վատ են ապրում:
Հ.Գ. Ու էստեղ խնդիրը ո՛չ Հովիկ Աբրահամյանն ա, ո՛չ էլ նույնիսկ Տիգրան Սարգսյանը, խնդիրը ընդհանուր մոտեցման մեջ ա, երբ իրենց համար միշտ լավն ա էն մարդը, ով տվյալ պահին բարձրաստիճան պաշտոնյա ա:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ